ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ամենայն իշխանություն Աստծուց է

Ամենայն իշխանություն Աստծուց է
04.08.2026 | 11:50

Նոր Կտակարանի այս խոսքերը քրիստոնեության հայտնագործությունը չեն։ Հռոմեական կայսրերը իրենք են համարվել Pontifex Maximus` Գերագույն քուրմ, եգիպտական փարավոնները համարվել են աստվածներ, խալիֆները ընդունվում են որպես Մուհամեդ մարգարեի իրավահաջորդ, իսկ եբրայական Թանախը Դավիթ թագավորի ծագումնաբանությունը տանում է մինչեւ Ադամ։

Քրիստոնեության ժամանակ այս դրույթը հանգեցրեց նրան, որ միջնադարում բոլոր միապետները իրենց թագը ստանում էին Հռոմի Պապի ձեռքից։ Անգամ Նապոլեոն կայսրը, որ առաջին հեղափոխության ծնունդ էր, իր թագադրության ժամանակ ստացավ Հռոմի Պապի օրհնանքը։

Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում հայտարարում է, որ «Ամեն մարդ թող հպատակվի վերադաս իշխանություններին, որովհետեւ չկա իշխանություն, որն Աստծուց չլինի, եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգված»։

Ժողովրդավարության ժամանակ փոխվեց Աստծուց նախագահներին ու վարչապետներին իշխանություն փոխանցվելու ձևը, բայց էությունը մնաց նույնը։ Ընտրական համակարգը ենթադրեց, որ մարդիկ Աստծուց իրենց տրված սուրբ ազատության մի մասը կամովին փոխանցում են իշխանություններին և ընդունում, որ պետք է ենթարկվեն նրանց։

Նիկոլի կողմից իր իշխանությունը Վեհափառ Հայրապետի կողմից օրհնելուց հրաժարվելը նշանակում է, որ նրա իշխանությունը սրբագործված չէ, և նրան ենթարկվելու պարտադրանք մարդիկ չունեն։ Նիկոլի իշխանությունը բաց է և վիճարկելի բոլոր քաղաքացիների կողմից։

Աստծո օրհնանքով իշխանությունը կնքելու, փակելու փոխարեն, Նիկոլը հույսը դնում է սևդիմակավորների, դատախազների ու դատավորների վրա, որոնք իրենց հերթին նույնպես արդեն զուրկ են Աստծո կողմից տրված իշխանության դրոմշից։

Ամբողջովին ոչ լեգիտիմ իշխանություն է, որը փոխելու աստվածային իրավունք ունեն քաղաքացիները․ եթե իշխանությունը գործում է Աստծո պատվիրաններին հակառակ, ապա «Պետք է առավել հնազադվել Աստծուն քան մարդկանց» (Գործք, 5։29)։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ